Մարսելից ստացված տեղեկատվության համաձայն, հունվարի 25-ից մինչեւ փետրվարի 4-ը քաղաքի Հայ մշակույթի եւ երիտասարդության տանը անցկացվում է Մարկ Բագլենի հայաստանյան լուսանկարների ցուցահանդեսը «Հայաստանով խենթացած» նշանաբանով: Միջոցառման կազմակերպիչը LasManos Productions ընկերակցությունն է: Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Ներկայացված են Հայաստանին առնչվող 16 դիմապատկեր եւ 16 բնապատկեր, որոնք ուղեկցվում են գրող Մարտին Մելքոնյանի տեքստով: Մարկ Բագլենի ճամփորդական նոթերը հիմք են ծառայում հայկական ինքնությանը վերաբերող վավերագրական ֆիլմի համար, որի նկարահանումները Մարիամ Խաթլամաջյանի մասնակցությամբ իրականացվում են Երեւանում, Գյումրիում, Երուսաղեմում, Թավրիզում, ինչպես նաեւ Լոնդոնում եւ Աթենքում:
Պ. Ք.