Շախմատի Ջիբրալթարի մրցաշարի 2-րդ տուրն էլ հաջող էր հայ շախմատիստների համար: Սերգեյ Մովսիսյանը 2-րդ հաղթանակը տոնեց Մոհամեդ Ալ Սայեդի հետ մրցախաղում: Գաբրիել Սարգսյանն էլ պարտության մատնեց Ժոզեֆ Գալագերին: Վարուժան Հակոբյանը հաշտություն կնքեց Մարկ Առնոլդի հետ:
2 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով Մովսիսյանն ու Սարգսյանը 28 շախմատիստների հետ գլխավորում են աղյուսակը: 3-րդ տուրում Մովսիսյանը կմրցի Կայդո Կուլաուտսի հետ, իսկ Գաբրիելի մրցակիցը կլինի Սաբինո Բրունելոն: