«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2012-01-28 | #16, 2012-01-31 | #17, 2012-02-01


ԱՄԵՆՈՒՐ ՁՅՈՒՆ

«Հայհիդրոմետ» ծառայությունից «Ազգը» տեղեկացավ, որ հանրապետության տարածքում փետրվարի առաջին օրերին կշարունակվեն տեղումները: Ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին կնվազի 8-12 աստիճանով: Փետրվարի 3-5-ը կդիտվի մառախուղ, քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում սպասվում է բուք: Ամենացածր գիշերային ջերմաստիճան կգրանցվի Շիրակումՙ -18-23ՙ մինչեւ փետրվարի 5-ը ներառյալ:

Երեւանում փետրվարի 1-ին եւ 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են ձյուն եւ ձնախառն անձրեւ: Իսկ 3-ին, 4-ին եւ 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը մինչեւ փետրվարի 4-ը կտատանվի -1-ից -10 աստիճանի սահմաններում, ցերեկըՙ -2-4 աստիճան: Փետրվարի 5-ին ջերմաստիճանը 2-ով կբարձրանա դառնալով 0+2 ցերեկը, իսկ գիշերըՙ -8-10 կպահպանվի:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4