Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը, ընթացիկ հաշվառմամբ (2001 թ. մարդահամարի հիմքով վարվող), կազմել է 3 մլն 274.3 հազ. մարդ: Այդ թվում` քաղաքային բնակչության թիվը կազմել է 2 մլն 096.0 հազ., գյուղականը` 1 մլն 178.3 հազ. մարդ: Հունվարի դրությամբ հայաստանի բնակչության 1 մլն 127.3 հազ.-ը բնակվում է մայրաքաղաք Երեւանում: Ըստ ԱՎԾ տվյալների` 2011 թվականի հունվարի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն աճել է 11.7 տոկոսով:
Նախորդ տարի Հայաստանում ծնելիության ցուցանիշը նվազել է 3.1 տոկոսով` ծնվել է 43 447 երեխա: Մահացության ցուցանիշը 2010 թվականի համամետ 2011-ին աճել է 0.4 տոկոսով: Չնայած դրան, 2011 թվականին ծնվածների թվաքանակը 1.6 անգամ գերազանցել է մահացության ցուցանիշը: Բնական հավելաճի գործակիցը, 1000 բնակչի հաշվով, 2011թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 4.7 պրոմիլե` 2010 թվականի 5.2 պրոմիլեի փոխարեն: