«Ազգը» երկու հրապարակում էր նվիրել Աբովյան փողոցի 5 հասցեում մայթը տարիներ շարունակ ցանկապատով փակելուն, որի առնչությամբ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը խոստացել էր երկու օրվա ընթացքում ապամոնտաժել ցանկապատը եւ մայթը վերադարձնել քաղաքացիներին: Պարզվում էՙ ցանկապատը դեռ իր տեղում է, իսկ պրն Սարգսյանը չի շտապում իր խոստումը կատարել: Սպասում ենք:
Սպասենք ու տեսնենք, թե գլխավոր ճարտարապետի խոսքը ե՞րբ գործ կդառնա:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ