«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2012-01-28 | #16, 2012-01-31 | #17, 2012-02-01


ԿՈՐԵԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐԻ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Կորեայի Հանրապետության նախագահ Լի Պեն Բակը պաշտոնական այցով Թուրքիայում կլինի փետրվարի 4-7-ը: Ուղեւորության շրջանակներում քննության կառնվի ատոմային էլեկտրակայանի շինարարության ոլորտի համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը: Այդ մասին հաղորդում է newsru.co.il կայքէջը:

«Հյուրիեթ» թերթի տեղեկացմամբ, Թուրքիան արդեն ծրագրել է երկու ատոմակայանի շինարարություն: Առաջինը կառուցելու են ռուսաստանցի մասնագետները: Ավելի վաղ Անկարան Սեուլի հետ պայմանավորվել էր եւս մեկ ԱԷԿ-ի կառուցման առնչությամբ, սակայն կողմերը լիակատար համաձայնության չէին հասել: Այդ պատճառով Թուրքիայի կառավարությունը դիմել էր Ճապոնիային, բայց «Ֆուկուշիմա-1»-ի վթարից հետո Անկարան վերսկսել էր բանակցությունները Սեուլի հետ:

Հավանական է, որ ԱԷԿ-ի կառուցման պայմանագիրը ստորագրվի Լի Պեն Բակի առաջիկա այցի օրերին:

Միջուկային ոլորտից բացի, Թուրքիան Կորեայի հետ համագործակցում է ռազմական ոլորտում, մասնավորապես թուրքական «Ալթայ» տանկի ստեղծման, հաուբիցի մշակման եւ թուրք օդաչուների պատրաստման նախագծերում:

Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցումը հետաքրքրում է նաեւ չինացի եւ իրանցի մասնագետներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4