«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2012-01-28 | #16, 2012-01-31 | #17, 2012-02-01


ՔՎԵՆԵՐԸ ՀԱՇՎԵԼԻՍ ԱԶԱՏ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՆԿԱՐԱՀԱՆԵ՞Լ

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` լրագրողների հավատարմագրման կարգն ընդունող նիստից հետո ԿԸՀ անդամ Տաթեւ Օհանյանը լրագրողներին ասել է, թե նոր կարգով լրագրողները կարող են եւ լուսանկարել եւ տեսագրել ընտրողների քվեները հաշվելու գործընթացը: Ընտրական հանձնաժողովների նիստերին կարող է մասնակցել լրատվամիջոցից մեկ լրագրող (հեռուստաընկերություններից` նաեւ մեկ օպերատոր): Լրագրողներին հավատարմագիր է տրվելու մեկ տարի ժամկետով: Ճիշտն ասած` ԿԸՀ-ում հավատարմագրվելու իմաստն այդպես էլ չենք ըմբռնում, քանի որ ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար բուն ընտրություններին բոլոր լրագրողները կարող են ներկա գտնվել հանձնաժողովներում, ու չի բացառվում, որ որեւէ վիճելի տարածքում նույն լրատվամիջոցներից երկու լրագրող ուզենան ներկա գտնվել քվեները հաշվելիս: Բոլոր դեպքերումՙ ԿԸՀ-ն եւս, մյուս պետական օղակների նման, անպայման ուզում էր հավատարմագրել լրագրողներին, եւ հավատարմագրում է: Տ. Օհանյանի ասելով` հավատարմագրման կարգը չի սահմանափակում չհավատարմագրված լրագրողի իրավունքը, յուրաքանչյուր լրագրող կարող է ազատորեն հետեւել ընտրությունների ընթացքին եւ լուսաբանել:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4