«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2012-01-28 | #16, 2012-01-31 | #17, 2012-02-01


ՊԱՏՎՈ ՊԱՏՎԱՆԴԱՆԻՆ ՌԴ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Ղազախստանի Ուրալսկ քաղաքում ավարտվեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որտեղ սամբիստները վիճարկեցին այդ երկրի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի անվան մրցանակները: Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացնող արցախցի 3 սամբիստներից եւ ոչ մեկին չհաջողվեց կանգնել պատվո պատվանդանին:

Առավել հաջող էր 2010-ի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 82 կգ քաշային Աշոտ Դանիելյանի ելույթը, որն իրավունք էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար: Սակայն վճռորոշ գոտեմարտում Աշոտը զիջեց ռուսաստանցի Սերգեյ Կիրիխինին ու բավարարվեց 4-րդ տեղով: Քաշային նույն կարգում հանդես եկած Դավիթ Գրիգորյանը գրավեց 9-րդ տեղը: Նույնպիսի արդյունքի հասավ նաեւ 68 կգ քաշային Մարտին Միրզոյանը:

Այնուամենայնիվ, Ուրալսկում հայ սամբիստը կանգնեց պատվո պատվանդանին: Խոսքը ռուսաստանցի Էդուարդ Կուրղինյանի մասին է: 25-ամյա սամբիստը մինչեւ 100 կգ քաշայինների եզրափակիչում պարտության մատնեց ղազախ Նորսուլթան Իմանգազին ու դարձավ մրցաշարի հաղթող: Կուրղինյանը վաստակեց 16 միավոր: Նշենք, որ աշխարհի գավաթակիր է հռչակվում 4 փուլերի ընդհանուր արդյունքով առավելագույն քանակի միավորներ վաստակած սամբիստը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4