Մոսկովյան շախմատային մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի 2 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տարան: Լիլիթ Գալոյանը պարտության մատնեց ՖԻԴԵ-ի վարպետ Օլգա Գրիգորեւային, իսկ Եվգենիա Դոլուխանովան հաղթեց Եկատերինա Դյակոնովային: 3 տուրից հետո Լիլիթն ունի 2,5 միավոր, Դոլուխանովանՙ 2:
Իսկ ահա առաջատարների խմբում գտնվող հայազգի 2 շախմատիստուհիների համար տուրն այնքան էլ հաջող չէր: Կարինա Համբարձումովան 2 անընդմեջ հաղթանակներից հետո ոչ-ոքի խաղաց Սոֆիա Զիզլովայի հետ, իսկ մյուս առաջատար Մարինե Գրիգորյանը պարտվեց Բաիրա Կովանովային:
Ուսանող գրոսմայստերների մրցաշարում Ավետիք Գրիգորյանը հաշտություն կնքեց Յարոսլավ Ժերեբուխի հետ:
3 տուրից հետո Գրիգորյանը վաստակել է 1,5 միավոր: Առաջատարներն են 2,5-ական միավոր վաստակած ամերիկացի Ռեյ Ռոբսոնը եւ ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովը: