«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2012-01-28 | #16, 2012-01-31 | #17, 2012-02-01


ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Ջիբրալթարի շախմատի մրցաշարի 7-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստների համար: Սերգեյ Մովսիսյանը սեւերով հաղթեց Ռուբեն Ֆելգաերին, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց Մորալես Վալհոնդոյին: Վարուժան Հակոբյանը հաշտություն կնքեց Սալեհ Սալեմի հետ:

7 տուրից հետո Սերգեյ Մովսիսյանը 5,5 միավորով բաժանում է 2-11-րդ տեղերը: Վարուժան Հակոբյանը 5 միավորով ընթանում է 21-րդ տեղում, իսկ Գաբրիել Սարգսյանը 4,5 միավորով 43-րդ տեղում է:

Մրցաշարի միանձնյա առաջատարն անգլիացի Մայքլ Ադամսն է, որն ունի 6 միավոր: Նա պարտության մատնեց Դավիթ Հովելին: Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանի մրցախաղը շախմատիստուհիների համաշխարհային դասակարգման ցուցակի առաջատար Հուդիթ Պոլգարի հետ: Յիֆանը հաղթեց ու 5,5 միավորով մտավ առաջատարների շարքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4