Թբիլիսիում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանը ներկայացրած 10 ձյուդոյիստներից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Առավել հաջող հանդես եկավ մինչեւ 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը, որը գրավեց 7-րդ տեղը:
Սոֆիայում ավարտված ձյուդոյի կանանց մրցաշարում մեր հանրապետության երկու պատվիրակներ Գայանե Հարությունյանը (48 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (57 կգ) առաջին իսկ գոտեմարտում պարտություն կրեցին: Նշված 2 մարզուհիները, ինչպես նաեւ Հովհաննես Դավթյանն (60 կգ) ու Արմեն Նազարյանը (66 կգ) կմասնակցեն փետրվարի 4-5-ը Փարիզում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարին: