Խոսքը Վալերի Բուայեի մասին է: Հունվարի 30-ին, երբ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում ընդունվեց, նա հուզմունքից չէր կարողացել զսպել արցունքները, ապա ոգեւորված բացականչել. «2000-ից ի վեր այս որոշմանն էինք սպասում»:
Հունվարի 30-ին 77 սենատորների օրինագիծը Սահմանադրական դատարանում բողոքարկելուց հետո, իր իսկ խոստովանությամբՙ տկն Բուայեն հիասթափություն է ապրել, ասելով. «Օրինագծի բողոքարկումն անհարիր է մարդու իրավունքներին եւ անպատշաճ Ֆրանսիայի մեծությանը»: Այնուհետեւ նա համոզմունք է հայտնել, որ Սահմանադրական խորհրդի անդամները որոշում կկայացնեն հօգուտ օրինագծի:
Հ. Չ.