Անցած տարի հոկտեմբերի 5-ին կյանքին հրաժեշտ տվեց մեր ժամանակի լավագույն մտավորական ու գրող Կարպիս Սուրենյանը: Իր թողած գրական ժառանգությունը հայ մշակույթի անանց արժեքներից է, իր թողած մարդկային հետքը մեր հոգիներումՙ մեծ հարստություն: «Ազգ»-ի Մշակութային հավելվածի, որի մշտական հեղինակներից էր նա, վաղվա համարը նվիրված է Կարպիս Սուրենյանի լուսավոր հիշատակինՙ իր մտերիմների, գրչընկերների խոսքը սիրելի գրողին:
Մ. Բ.