Երկար ու ձիգ տարիներ Աբովյան 5 հասցեում շինարարության պատճառով ամբողջովին մետաղե ցանկապատով փակվել էր մայթը, եւ քաղաքացիները իրենց կյանքը վտանգելով ստիպված էին փողոցի երթեւեկելի մասով անցնել շուրջ 45 մետր տարածք: Երեկ, վերջապես, «Ազգի» հրապարակումներին անդրադարձան, եւ այդ ցանկապատը հետ տարվեց 4,5 մետր, ամբողջովին բացելով մայթը: Հուսանք, որ քաղաքապետարանը մշտապես ականջալուր կլինի մեր հրապարակումներին:
Մ. Մ.