«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2012-02-01 | #18, 2012-02-02 | #19, 2012-02-03


ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ-Ը ԿԱՇԽԱՏԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԾՈՒԽՈՎ

«Հանա-տրանս» ՍՊԸ ներդրումային ծրագրին հավանություն տալովՙ երեկ կառավարությունը երեք տարով հետաձգեց ավելացված արժեքի հարկի վճարումը: Այս ընկերությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի Մաղավուզի շրջանից ածուխը փոխադրել Վարդենիսի երկաթուղային հանգույց` հետագայում երկաթուղով Երեւան փոխադրելու նպատակով: Ածուխը պետք է օգտագործվի Երեւանի ՋԷԿ-ի կողմից էլեկտրաէներգիա ստանալու համար: Բեռնափոխադրումը կազմակերպելու համար «Հանա-տրանսը» ձեռք է բերել շվեդական «Սկանիա» ընկերության 40 ինքնաթափ ավտոմեքենա` այդ նպատակով ներդնելով մոտ 1,9 մլրդ դրամ: Ծրագրով նախատեսվում է ստեղծել մոտ 50 աշխատատեղ` 180 հազար դրամ միջին աշխատավարձով: Այն, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի , ունի ազգային անվտանգության լրջագույն բաղադրիչ, քանի որ էապես ամրապնդվում է մեր էներգետիկ անվտանգությունը, մեծանում են էներգետիկ ռեսուրսների օգտագործման ճկունությունը եւ արդյունավետությունը: «Բացի դրանիցՙ կառուցվելու եւ շահագործման է հանձնվելու մի նոր ճանապարհ, որը մեզ կապելու է Ղարաբաղի հետ», նշեց նա:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4