«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2012-02-01 | #18, 2012-02-02 | #19, 2012-02-03


ԿՍՏԵՂԾՎԻ ԱՌԱՋԻՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆ

«ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքներում կստեղծվի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ): Այդ մասին երեկ ընդունած կառավարության որոշման համաձայն, ԱՏԳ գործունեության ժամկետ է սահմանվել 10 տարին, իսկ կազմակերպիչ է ճանաչվել «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությունը: Որոշման մասին լրացուցիչ տեղեկություններ լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը : Նա նշեց, որ առաջիկա 6 ամսում «Սիտրոնիքս Արմենիան» պետք է ավարտի ազատ տնտեսական գոտու նախապատրաստական աշխատանքները եւ առաջին փուլում կատարի մոտ 10 մլն դոլարին համարժեք ներդրում: Ըստ էկոնոմիկայի նախարարի, արդեն կան 5-6 օտարերկրյա ընկերություններ, որոնք հետաքրքրված են այդ գոտում գործունեություն ծավալելու հարցում: Արդեն գործող ոչ մի ընկերոթյուն ՀՀ տարածքից չի կարող տեղափոխել իր գործունեությունը այստեղ, այլ միայն նոր տեխնոլոգիաներ ներդնող, նոր աշխատատեղեր ստեղծող նոր ընկերություններ: Տիգրան Դավթյանի տեղեկացմամբ, արտադրական գործունեությունը հիմնականում իրականացվելու է «ՌԱՕ Մարս»-ում, իսկ գիտական, հետազոտական եւ կառավարչականը` «ԵրՄՄԳՀԻ»-ում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4