«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ս.թ. փետրվարից մայիս ամիսներին «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի բաժանորդները միեւնույն գումարի դիմաց կշարունակեն ներբեռնման համար ստանալ ամսական 10 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 5-ի փոխարեն:
Նմանապես, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի բաժանորդները ներբեռնման համար նախկին 10 ԳԲ-ի փոխարեն կստանան ամսական 20 ԳԲ գերարագ ինտերնետ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: