Ճանաչված աղբյուրագետ, գրականագետ, վաստակավոր լրագրող, հասարակական գործիչ, «Սեբաստիա» հայրենակցական միության նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ Գրիգոր Գույումջյանը շորջ 40 օր առաջ 74 տարեկան հասակում կնքեց իր մահկանացուն:
90-ական թվականներին Գ. Գույումջյանը աշխատել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Մասնագետ էր սփյուռքահայ մամուլի պատմությանը (հին եւ միջին շրջաններ), ինչպես նաեւ հայրենակցական միությունների գործունեությանը: Բազմակողմանի գիտելիքների տեր «Հայկական սովետական հանրագիտարանի» բազմաթիվ բառահոդվածներ պատկանում են նրա գրչին:
Փետրվարի 1-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ: Ներկա էին Գույումջյանի աշխատակից ընկերները, հարազատները, նրա գործն ու գիրը գնահատող մարդիկ (Ժոզեֆ Ավետիսյան, Ռաֆիկ Հովհաննիսյան, Ասատուր Փաշայան, Կարպիս Մանուկյան, Գրիգոր Ջանիկյան, Ֆելիքս Հայրապետյան, Ասյա Գրիգորյան, Ռաֆիկ Թադեւոսյան):
ՀԱԳ-ի Հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժին