«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2012-02-01 | #18, 2012-02-02 | #19, 2012-02-03


ՀԱՂԹԱԿԱՆ ՏՈՒՐ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մոսկվայի շախմատային փառատոնի 5-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստուհիների համար: Նրանցից 4-ը հաղթեցին, մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքի: Լիլիթ Գալոյանը հաղթեց Եկատերինա Կինեւային, Կարինա Համբարձումովան պարտության մատնեց Աննա Բուրտասովային, Մարինե Գրիգորյանն էլ առավելության հասավ Անաստասիա Սավինայի նկատմամբ: 4 անընդմեջ պարտություններից հետո վերջապես առաջին միավորը վաստակեց ռուսաստանցի Կլարա Հունանյանըՙ հաղթելով Տատյանա Շմիրեւային: Միակ ոչ-ոքին գրանցվեց Եվգենիա Դոլուխանովայի եւ Սվետլանա Շուլակովայի մրցավեճում:

5 տուրից հետո հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Կարինա Համբարձումովան, որը 4,5 միավորով Եկատերինա Աթալիկի, Մարինա Ռոմանկոյի, Նազի Պաիկիձեի, Դարիա Չարոչկինայի եւ Քսիյան Հուանգի հետ գլխավորում է աղյուսակը:

4 միավորով առաջատարներին հետապնդողների խմբում է Մարինե Գրիգորյանը: Լիլիթ Գալոյանն ու Եվգենիա Դոլուխանովան ունեն 3,5-ական միավոր: 6-րդ տուրում Համբարձումովան սեւերով խաղալու է Թուրքիան ներկայացնող Եկատերինա Աթալիկի հետ:

Ուսանող շախմատիստների մրցաշարում Ավետիք Գրիգորյանը մրցաշարում 2-րդ պարտությունը կրեցՙ զիջելով Մաքսիմ Մատլակովին: 5 տուրից հետո Գրիգորյանը վաստակել է 2,5 միավոր: Հերթական հաղթանակը տոնեց առաջատարըՙ ամերիկացի Ռեյ Ռոբսոնըՙ պարտության մատնելով Ալեքսեյ Ռեշյոտնիկովին: Ռոբսոնը վաստակել է 4 միավոր: 3,5 միավորով 2-րդ տեղում Մաքսիմ Մատլակովն է: 3 միավոր ունի Յարոսլավ Ժերեբուխը, որը հաղթեց Վլադիմիր Բելոուսին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4