Պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի Վանես Մարտիրոսյանը ցանկություն է հայտնել փոխարինելու ամերիկացի Անդրե Բերտոյին Վիկտոր Օրտիսի հետ փետրվարի 11-ին կայանալիք մենամարտում: 28-ամյա Բերտոն ձեռքի վնասվածք է ստացել մարզումների ժամանակ ու չի կարող ռինգ դուրս գալ: Նա պետք է վիրահատվի: Այդ պատճառով էլ մենամարտը պաշտոնապես չեղյալ է հայտարարվել:
«Եթե ինձ առաջարկեին փոխարինել Բերտոյին, անմիջապես կհամաձայնեի: Օրտիսը գիտի, թե ինչ կլինի իր հետ իմ հարվածից հետո, անգամ եթե քաշային կարգս փոխեմ», նշել է Վանես Մարտիրոսյանը: