«Հենց նոր ավարտվեց ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական վարչության անդամների ժողովը Ժնեւում, որտեղ նրանք քննարկում էին նոր ծրագրերի, միջոցառումների եւ կրթական նախաձեռնությունների մի շարք հարցեր», տեղեկացնում է ՀԲԸՄ-ի լրատվական գրասենյակից խմբագրությանը հասցեագրված փետրվարի 7-ի հաղորդագրությունը:
«Հայաստանի, Ղարաբաղի, մեր եկեղեցու եւ Սփյուռքի համար ներկայի կրիտիկական ժամանակաշրջանում ՀԲԸՄ-ի բոլոր մասնաճյուղերի գործունեությունները առավել քան երբեւէ դարձել են հույժ կարեւոր, եւ նման հանդիպումները նոր նախաձեռնությունների հրաշալի առիթ են», նշել է ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը :
Ժողովին ներկա են եղել նաեւ ՀԲԸՄ-ի հոգաբարձուների խորհրդի, ՀԲԸՄ-Եվրոպայի եւ վարչության մարտավարական խորհրդակցության մարմնի ներկայացուցիչները:
Հ. Ծ.