Իրանի իշխանությունները Ադրբեջանին մեղադրել են գիտնական Մոստաֆա Ահմադի Ռոշանի սպանությանը մեղսակից լինելու մեջ: Ռոշանը աշխատում էր Իրանի միջուկային ծրագրի վրա, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը, վկայակոչելով իրանական աղբյուրներ:
Նշվում է, որ փետրվարի 11-ին Իրանի ՆԳՆ է կանչվել Ադրբեջանի դեսպանը, որին ներկայացված մեղադրանքներում ասվում է, որ Բաքուն համագործակցել է իսրայելական հետախուզության հետ, վերջինիս օգնել Իրանում ստեղծելու սեփական գործակալների ցանց: Պաշտոնական Թեհրանը ավելի վաղ հենց Իսրայելի հատուկ ծառայություններին էր մեղադրել Ռոշանի սպանության համար:
Մոստաֆա Ռոշանը 2012-ի հունվարի 11-ին Թեհրանում սպանվեց իր ավտոմեքենային անհայտ մոտոցիկլիստի ամրացրած ռումբի պայթյունից: Իրանը ֆիզիկոսի սպանության մեջ, Իսրայելից բացի, մեղադրում է ԱՄՆ-ին: Ռոշանի դեմ կատարված մահափորձը վերջին երկու տարում 5-րդ հարձակումն է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված գիտնականների վրա: 5-ից 4 դեպքերում մարդասպանները հասել են իրենց նպատակին, եւ գիտնականներից միայն մեկին է հաջողվել ողջ մնալ: