Երեկ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան ավտոմեքենան է պայթեցվել, մինչդեռ Թբիլիսիում կանխվել է ականված ավտոմեքենայի պայթյունը: Ավելի վաղ, համաձայն պաշտոնական Թել Ավիվի հաղորդագրության, իսրայելցի դիվանագիտական ներկայացուցիչների նկատմամբ նման հարձակումներ եղել են նաեւ Թաիլանդում եւ Ադրբեջանում: Այս կապակցությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր մենք ականատես եղանք ակաբեկչական երկու ակտի: Այս ամենի հետեւում կանգնած է Իրանը` որպես համաշխարհային ահաբեկչության գլխավոր արտահանող»:
Նյու Դելիում պայթյունի հետեւանքով վիրավորվել են 4 հոգի: Իսկ Թբիլիսիում հաջողվել է իսրայելական դեսպանատան մեքենայի վրա կանխավ հայտնաբերել «պայթուցիկ սարքը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանը մեղադրեց Իսրայելին իրանցի ատոմագետների սպանության կազմակերպման հետ կապված: Թեհրանին նման տեղեկություններ տվել էին «անանուն ամերիկացի պաշտոնյաներ», թե իբր իրանցի գիտնականների սպանությունը կազմակերպել է «Մոսադ» կազմակերպությունը:
Հ. Ա.