«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2012-02-10 | #25, 2012-02-11 | #26, 2012-02-14


«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ի ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻՑ ԿՏԵՂԱԴՐՎԻ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԴԱՐՁԵՐԵՍԻՆ

Հունվարին կայացած ՀԴՄ կտրոնների խաղարկության հաղթողներից 15-ին ՀՀ պետեկամուտների կոմիտեն տրամադրել է ավտոմեքենաներ

Խաղարկությանը մասնակցած մնացյալ 300 կտրոնները ներկայացրած անձանցից 100-ը կստանան «MTS Touch 551» բջջային հեռախոս, իսկ 200-ը` «ՄՏՍ կոնեկտ Դայմոնդ» 3G մոդեմ եւ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» հետվճարային սակագնային պլան` ամսական 0 դրամ ամսավճարով` 6 ամիս ինտերնետից օգտվելու հնարավորությամբ:

ՀՀ պետեկամուտների կոմիտեի Արաբկիրի տարածքային մասնաճյուղում ս.թ. հունվարի 14-ին կայացած վիճակահանության արդյունքներով հաղթող ճանաչված 315 ՀԴՄ կտրոնները ներկայացրած 80 անձից 40-ը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից ստացան «MTS Touch 551» բջջային հեռախոս, մյուս 40-ը` «ՄՏՍ կոնեկտ Դայմոնդ» 3G մոդեմ (ներառյալ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» հետվճարային սակագնային պլան` ամսական 0 դրամ ամսավճարով` 6 ամիս ինտերնետից օգտվելու հնարավորությամբ: Խրախուսական նվերները հանձնեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Հաշվի առնելով վերջին օրերի անբարենպաստ եղանակային պայմանները, միջոցառման էին հրավիրվել բացառապես Երեւանի եւ հարակից մարզերի բնակիչները: Խաղարկությամբ շահած մնացյալ 220 անձինք նվերները կստանան «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տարածքային սպասարկման կենտրոններից ս.թ. փետրվարի 15-ից:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունվարի 14-ին կայացած վիճակահանության արդյունքներով (որին մասնակցում էին 2011 թ. դեկտեմբերի ՀԴՄ կտրոնները) ներկայացվել է շուրջ 1700 ՀԴՄ կտրոն, եւ դրանցից 315-ը ներկայացրած անձինք վերը նշված մեքենաներն ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տրամադրած սարքերը շահեցին` ըստ առավելագույն քանակով նիշերի համընկման եւ գործարքների առավելագույն արժեքների: Հունվարին կայացած խաղարկությանը շահել են նաեւ 4 թվերի համընկնումով կտրոնները:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է Հայաստանում եւ 2011 թ. տվյալներով` Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Որպես Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջամարտիկ` ընկերությունը որդեգրել է թափանցիկ գործելաոճ եւ հարգանք օրենքի հանդեպ, ինչը դրսեւորվում է հարկային պարտավորությունների անթերի կատարմամբ նաեւ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ապրանքային նշանը 2012 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին:

Անցած 3 տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեին հաջողվել է զգալի միջոցառումներ ձեռնարկել մանրածախ առեւտրի հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ` ակտիվացնելով հանրային մասնակցությունը ՀԴՄ կտրոն պահանջելու գործընթացում:

ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում 2009-ից պարգեւավճար է տրամադրվել շուրջ 800 հազար ՀԴՄ կտրոնների համար` մոտ 720 միլիոն դրամ ընդհանուր գումարով, իսկ ավելի քան 314 հազար չշահած կտրոնների խմբաքանակների համար վճարվել է շուրջ 5,8 միլիարդ դրամի բոնուս:

2011-ին Պետական եկամուտների կոմիտեի կողմից մեր համաքաղաքացիներին որպես շահում արդեն տրամադրվել է 180 ավտոմեքենա: Ուստի, ՀԴՄ կիրառման հանրային հսկողության առավել խրախուսման նպատակով, բացի ամսական խաղարկվող 15 ավտոմեքենաներից, քաղաքացիները որպես պարգեւավճար կստանան նաեւ բջջային հեռախոսներ, մոդեմներ ու «ՄՏՍ Կոնեկտ անսահմանափակ» հետվճարային սակագնային պլան` ամսական 0 դրամ ամսավճարով` շուրջ 6 ամիս ինտերնետից օգտվելու հնարավորությամբ: Բջջային հեռախոսները, մոդեմները եւ համապատասխան սակագնային պլանը տրամադրում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4