«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2012-02-10 | #25, 2012-02-11 | #26, 2012-02-14


ԿՐԹԱԹՈՇԱԿ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայ ուսանողները կարող են շարունակել իրենց կրթությունը Հունաստանում: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Շեֆֆիլդի համալսարանի միջազգային հարցերի գծով տնօրեն Գրեգորի Դիկեոսը: Համալսարանը հայ ուսանողներին առաջարկում է զեղչեր բակալավրիատում ու մագիստրատուրայում կրթություն ստանալու համար, իսկ կրթաթոշակը սահմանվում է տարեկան վճարի 40 տոկոսի չափով:

Գրեգորի Դիկեոսը նշել է, որ կրթաթոշակով Հունաստան կարող են գնալ 30 հայ ուսանողներ եւ կրթվել տուրիզմի կառավարում, մենեջմենթ, հոգեբանություն եւ այլ մասնագիտությունների գծով: Ըստ նրա` Հունաստանում ուսման վարձն ավելի ցածր է, քան եվրոպական մյուս երկրներում: Թե ինչո՞ւ կրթաթոշակը չի փակում ուսման ամբողջ վարձը, Գրեգորի Դիկեոսը բացատրում է` ուսման վարձն ամբողջությամբ վճարելու դեպքում Հունաստանում ուսանելու հնարավորություն կունենային մեկ կամ երկու ուսանող. «Ահա թե ինչու ենք սահմանել մասնակի կրթաթոշակ, որպեսզի սովորել կարողանան ոչ թե 1-2, այլ 30 հոգի»:

Կրթաթոշակի ծրագիրն առայժմ առաջարկվում է միայն Հայաստանին: «Մեր նպատակն է կրթություն տալ հայ երիտասարդներին, որպեսզի հետագայում նրանք վերադառնան Հայաստան եւ օգտակար լինեն իրենց երկրի հետագա զարգացման համար», ավելացրել է Գ. Դիկեոսը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4