ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ
ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի զեկուցումը` Ջ. Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտների Հայկական Ասոցիացիայի, Եվրոպական անվտանգության ուսումնասիրման կենտրոնի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից համատեղ կազմակերպված «Հարավային Կովկաս` նոր մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովում:
Տարածաշրջանում տեղի ունեցող անվտանգային գործընթացների յուրահատկությունների վերլուծության ներկայացումը այնպիսի մասնագիտական լսարանին, ինչպիսին է Ջորջ Մարշալի անվան Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Շրջանավարտների միությունը, չի ենթադրում լրատվամիջոցներում ու կայքերում անընդհատ արծարծվող հանրահայտ պատկերի շարադրանք:
Մեր խնդիրն է փոխադարձ հրապարակային խորհրդատվությունների ձեւաչափով բնութագրել այն արտաքին ու ներքին գործոնների համակարգը, որոնք կանխորոշում են Հարավային Կովկասում ընթացող անվտանգային զարգացումների հիմնական միտումներն ու դինամիկան, եւ կենտրոնանալ դրանց այն անհամաչափ առանձնահատկությունների բնութագրման վրա, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում Հարավային Կովկասի, Հայաստանի, ինչպես նաեւ նրա դաշնակիցների ու գործընկերների անվտանգության համար հավանական աղետալի հետեւանքների առաջացման սպառնալիքի ռազմավարական գնահատման տեսանկյունից:
Սույն զեկուցման մեջ ես արտահայտելու եմ իմ անձնական կարծիքը` որպես ԱՄՆ-ի Պաշտպանական Ազգային համալսարանի հակաահաբեկչության գծով գիտական փորձագետ եւ անվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտությունների` Ջորջ Մարշալի անվան ամերիկա-գերմանական կենտրոնի շրջանավարտ:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՎՈՂ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մեծ Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական համակարգում թափ առնող լայնածավալ փոփոխությունները Հարավային Կովկասի անվտանգության համար ստեղծում են նոր պրոբլեմներ, որոնք հղի են գոյություն ունեցող ներտարածաշրջանային սպառնալիքների վտանգավոր սրմամբ: Համաշխարհային զարգացումների վրա ներգործող համընդհանուր կենտրոնի` դեպի Արեւելք տեղաշարժման պայմաններում# Մերձավոր Արեւելքի աշխարհառազմավարական համակարգի ուրվապատկերի հնարավոր վերաձեւումը, ռեզոնանսի մեջ մտնելով Մերձավոր Արեւելքում հիմնական դերակատարների հարաբերություններում աճող ճգնաժամի հետ, արտացոլվում է Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի սպառնալից փոփոխությունների դինամիկայում:
,Արաբական գարնանե դժվար կանխատեսելի զարգացումը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային լարվածության աճումը, իսլամական աշխարհի նկատմամբ Թուրքիայի ,նորօսմանականությանե արտաքին քաղաքականության կերպափոխումը, Կենտրոնական Ասիայում անվտանգային դինամիկայի զարգացման հեռանկարների բարդացումը` կապված Աֆղանստանից դաշնադրային զորքերի նախատեսվող դուրսբերման հետ, ինչպես նաեւ Եվրոպական Միության աշխարհառազմավարական տարածքում համակարգային ճգնաժամի խորացումը այն հիմնական արտաքին գործոններն են, որոնք ազդում են Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի փոփոխությունների դինամիկայի վրա:
Հարավային Կովկասում անվտանգության պահպանման գործում որոշակի դեր է կատարում միջազգային անվտանգության համակարգում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ չափումներով ներգրավվածության դինամիկան: Այստեղ որպես դրական գործոն պետք է նշել հարեւանների համեմատությամբ Հայաստանի ավելի մեծ հավասարակշռվածությունը, որը նա ցուցաբերում է իր անվտանգային կողմնորոշումների բազմազանության պահպանման եւ ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, այլ համաշխարհային ուժային կենտրոնների, այդ թվում` Չինաստանի եւ Հնդկաստանի, ինչպես նաեւ Եվրոպայի ու Մեծ Մերձավոր Արեւելքի երկրների հետ անվտանգային համագործակցության զարգացման ասպարեզում: Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ Հարավային Կովկասում անվտանգության դինամիկայի վրա ազդում է հենց հարավկովկասյան պետությունների միջեւ ձեւավորված այն հարաբերությունների բարդ համակարգը, որոնք արտացոլում են Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նկատմամբ նրանց չհամընկնող անվտանգային շահերը:
Ռազմավարական հետազոտությունների մեծ թվով կենտրոններ նշում են Մերձավոր Արեւելքում ավերիչ տարածաշրջանային պատերազմի բռնկման հավանականության աճումը, մի պատերազմի, որի ուղեծրում անխուսափելիորեն կհայտնվի նաեւ Հարավային Կովկասը: Տարածաշրջանային իրադրության նման աղետալի զարգացման դեպքում Հայաստանի ազգային անվտանգության համար հիմնական սպառնալիք եղել եւ մնում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան: Սկսած Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ զինադադարի կնքումից ու պատերազմի դադարումից` Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս հօգուտ խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ-ի հովանու ներքո#: Հարկ է նշել, որ Մինսկի խմբի համանախագահների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետ համաձայնեցմամբ 2012 թ. հունվարի 23-ին Սոչիում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը, որում արձանագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնական սկզբունքների համաձայնեցման գործում որոշ առաջընթաց. այն է` երկու կողմերը պատրաստակամություն հայտնեցին արագացնելու համաձայնության ձեռքբերումը` ,մինչ այդ կատարված աշխատանքի հաշվառմամբե#:
Դրա հետ մեկտեղ, հայտնի է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծում չի ստանում այն պատճառով, որ Ադրբեջանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության իրավունքը: Այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանություններն այսօր էլ չեն ընդունում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ընդհուպ մինչեւ անկախացում ազատ ինքնորոշվելու անկապտելի իրավունքը եւ դրա օրինական իրացման իրավաբանական փաստը, նրանց կողմից միջազգային իրավունքի մեկնաբանության տեղական էկզոտիկ տարբերակ է#: Ղարաբաղյան հակամարտության զինված փուլի պատճառն էլ հենց այն էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը փորձում էր ոչնչացնել օրինական ճանապարհով ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` նրա դեմ սանձազերծելով պատերազմ` հղի Եղեռնի աղետի կրկնման սպառնալիքով. նման ցեղասպանություն էին հիշեցնում Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում 19891990 թթ. կազմակերպված եւ խաղաղ բնակչության զանգվածային սպանություններով ուղեկցվող դաժան հակահայկական ջարդերը#: Այսպիսով` ինչպես եւ Պաղեստինա-իսրայելական հակամարտության դեպքում, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում եւս պետք է դրվի հակամարտ կողմերի` Ադրբեջանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխադարձ ճանաչման անհրաժեշտությունը#: Այս առումով հայ եւ հրեա ժողովուրդների ազգային անվտանգության երաշխիքների ապահովման հիմքում ընկած ,Երբեք կրկինե հայեցակարգը արդիական է, քան երբեւէ#:
Օրինականորեն կազմավորված պետությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության# եւ Իսրայելի Պետության ճանաչումից հրաժարումը այն հիմնական խոչընդոտներն է, որը առկա է Ղարաբաղյան եւ Պաղեստինա-իսրայելական հակամարտությունների խաղաղ կարգավորման ճանապարհին: Ընդսմին հարկ է շեշտել, որ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին որոշ պետությունների կողմից տվյալ հրաժարումը բարդանում է աշխարհի որոշ ժողովուրդների եւ առաջին հերթին` հայ եւ հրեա ժողովուրդների դեմ իրագործված ցեղասպանությունների փաստերի չճանաչվածության խոր զգայական, բարոյական, քաղաքական լիցքավորվածության հետեւանքով, ժողովուրդներ, որոնք իրենց անկախ պետականությունը վերականգնեցին, որպեսզի երաշխավորված կերպով բացառվի Ցեղասպանության եւ Ողջակիզման կրկնությունը, ինչպես նաեւ այդ աղետներից դասեր քաղելու համար #:
Հարավային Կովկասի անվտանգային միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան միջնաժամկետ հեռանկարով գնահատելիս անհրաժեշտ է Ղարաբաղյան կարգավորման վրա ազդեցության ինտենսիվության մակարդակը պայմանավորող յուրահատուկ արտաքին գործոնների շարքում նշել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրներում մոտալուտ նախագահական ընտրությունները: Տարածաշրջանում տեղի ունեցող անվտանգային գործընթացների դինամիկայի մյուս առանձնահատկությունն այն է, որ անհրաժեշտ է գնահատել Հարավային Կովկասում ու շրջակա տարածաշրջանում խաղաղության եւ պատերազմի հեռանկարների հակադարձ ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում` Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքի վրա:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԱՌՈՒՄԸ
Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի զարգացման դինամիկայի ներքին չափումն զգալի կերպով պայմանավորված է տարածաշրջանի երկրների քաղաքական, իրավական, տնտեսական ու սոցիալական զարգացման որոշակի անհամաչափությամբ, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից չվերահսկվող սպառազինությունների մրցավազքով, որը սանձազերծված է չլուծված տարածաշրջանային հակամարտությունների առկայության պարագայում:
Եվ, վերջապես, միջնաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում ազգային եւ տարածաշրջանային անվտանգության դինամիկան կանխորոշող բացառիկ կարեւոր ներքին գործոն է առաջիկա տարիներին Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում ժողովրդավարական եւ արդար խորհրդարանական ու նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացը:
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱՆՁԱԶԵՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃՄԱՆ ԴԺՎԱՐ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի ազգային անվտանգության, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար էական սպառնալիք է Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության աճումը: Ելնելով իր անվտանգության շահերից` Հայաստանը մշակել է մի դիրքորոշում, ըստ որի` հարգում է միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով օգտագործելու Թեհրանի օրինական իրավունքը#: Միեւնույն ժամանակ, Հայաստանը կարեւորում է ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի ծավալուն համագործակցությունը` Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր պահանջների կատարմամբ#: Պաշտոնական Երեւանը հանդես է գալիս հօգուտ իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորման` ,երկխոսության, բանակցությունների եւ համաձայնությանե միջոցով#:
Ներկա պահին Սիրիայի եւ Իրանի հետ հակամարտության խորացման գնահատումներին վերաբերող հրապարակումներում գերակշռում են համաչափ պատերազմների սանձազերծման հեռանկարի մասին դատողությունները, որոնք ուղեկցվում են հնարավոր ռազմական գործողությունների մերձավորարեւելյան թատերաբեմում կուտակվող ինքնաթիռների, ուղղաթիռների, տանկերի, ավիակիրների ու ֆրեգատների թվի հաշվարկումներով:
Այստեղ մենք նպատակահարմար ենք համարում ուշադրություն դարձնել այն գործոնների վրա, որոնք արտացոլում են ոչ միայն բաց համաչափ, այլեւ ծածուկ անհամաչափ պատերազմների վարման համար հատուկ ռեսուրսների հնարավոր հակաամերիկյան մոբիլիզացման հետ կապված գործընթացների դինամիկայի առանձնահատկությունները: Անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ տվյալ անվտանգային բախումները տեղի են ունենում եւ մոտ ապագայում տեղի կունենան արաբական աշխարհի ճանաչված առաջնորդի` Եգիպտոսի աջակցությունից զրկվելու պայմաններում: Մերձավորարեւելյան պրոբլեմների կարգավորման ժամանակ Ամերիկային ներկայումս հարկ է լինում հաշվի նստել Սաուդյան Արաբիայի հետ, որը մի շարք հայտնի պատճառներով ի վիճակի չէ լիարժեք կերպով զբաղեցնելու արաբական աշխարհի ամերիկամետ առաջնորդի թափուր մնացած տեղը:
1. Խոսքը վերաբերում է ոչ միայն ու ոչ այնքան ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ համաչափ բաց պատերազմի հետեւանքների սթափ կանխատեսմանը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԻԻՀ-ում առկա են անհամաչափ ծածուկ պատերազմի վարման մանրակրկիտ կերպով մշակված հայեցակարգ եւ գործիքարան, որոնք հնարավորություն են տալիս այդ պատերազմը վարելու ինչպես իրանական հատուկ ստորաբաժանումների ուժերով, այնպես էլ Աֆղանստանում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում եւ այլ իսլամական երկրներում, ինչպես նաեւ Մեծ Մերձավոր Արեւելքի սահմաններից դուրս գտնվող գործընկերների հզոր ցանցի ներգրավմամբ:
Մեր ինստիտուտի մենագրական հետազոտությունը, որը մշակվել է համապատասխան մասնագետների համագործակցությամբ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԻԻՀ-ի Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսի կազմում կան 40 հազար գործակալներ, որոնք պատրաստված են անհամաչափ պատերազմի մեթոդներով ինչպես Իրանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս հատուկ գործողություններ վարելու համար: Խոսքն այն մարտիկների մասին է, որոնք նպատակաուղղված կերպով գնում են մահվան հանուն հավատի, որպեսզի մարտիրոսանան ու դառնան սուրբ շահիդներ: ԻԻՀ-ի դեմ դաշնադրային պատերազմի դեպքում ԱՄՆ-ի եւ այլ երկրների դեմ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ծածուկ անհամաչափ պատերազմի սանձազերծման հետեւանքով անընդունելի կորուստների մասշտաբները կարող են գերազանցել բաց համաչափ պատերազմների ստանդարտներով կատարված հաշվարկները#:
Այդ սպառնալիքը կարող է ուժգնանալ արդեն իրանամետ Սիրիայի ալավիական ղեկավարության դեմ պատերազմի սանձազերծման փուլում, եթե թերագնահատվի Թուրքիայի իշխանությունների եւ այդ երկրի ամենամեծ փոքրամասնության` մոտավոր գնահատումներով ավելի քան 20 մլն ալավիների միջեւ բազմադարյան թաքնված հակամարտության ներուժի սիրիամետ-իրանամետ մոբիլիզացման հրահրման հնարավորությունը: Ալավիական հանրույթի` որպես ոչ միայն Թուրքիայում, այլեւ Մերձավոր Արեւելքի ամբողջ տարածաշրջանում կայունության խախտման գործոնի տրիգերային գործարկման վտանգը հաշվի առնելու նպատակահարմարության վկայությունն են ի հայտ եկած ազդանշանները: Օրինակ` 2012 թ. հունվարին Թուրքիայի ալավիների Երկրորդ մեծ կոնգրեսում հնչեցին դժգոհություններ նոր Սահմանադրության նախագծից, որն առաջ էր քաշել իշխող ,Արդարություն եւ զարգացումե կուսակցությունը: Իսկ Թուրքիայի ալավիների եւ սուննիների միջեւ բախման վերաբերյալ Ալավիների մեծ կոնգրեսը հայտնեց իր լուրջ անհանգստությունը#: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ թուրքական ալավիների հնարավոր մոբիլիզացման այդ նշանները ի հայտ եկան Թուրքիայի տարածքում սիրիական ընդդիմության բանակի շտաբային կառույցների գտնվելու մասին հրապարակումների ֆոնի վրա:
2. Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային պատերազմի բռնկման դեպքում ԱՄՆ-ին սպառնացող անհամաչափ սպառնալիքների թվում մեր հետազոտությունները նշում են նաեւ Իրաքի շիա բնակչության իրանամետ համախմբումը: Իրաքյան Քրդստանի անկախության հռչակման հասունացող նախանշանները` իրականացվելու դեպքում, կարող են Իրաքը վերածել ավելի քան ութսուն տոկոս շիա բնակչությամբ իրանամետ պետության: Իրաքում դաշնադրային ուժերի տեղակայումից հետո նրա ներկայացուցչական իշխանություններում եւ ուժային կառույցներում շիական քաղաքական ու զինվորական ընտրախավերի ներկայացվածության տասնամյա փորձի հաշվառմամբ այդ գործոնը կարող է կերպափոխվել համախմբված հակաամերիկյան ուժի, որը պատրաստ է վարելու Իրանին եւ նրա դաշնակիցներին աջակցմանն ուղղված ինչպես բաց համաչափ, այնպես էլ ծածուկ անհամաչափ պատերազմ#:
Տարածաշրջանային պատերազմին իրաքյան գործոնի միակցումը կարող է ողբերգական ազդեցություն ունենալ ամբողջ Մեծ Մերձավոր Արեւելքի անվտանգության դինամիկայի վրա` ներառելով հարեւան Հարավային Կովկասի տարածաշրջանը:
3. Մեծ ուշադրության է արժանի Աֆղանստանի հետ տարածաշրջանային համագործակցության մեջ Կենտրոնական եւ Հարավային Ասիայի երկրների ներքաշման ԱՄՆ-ի ծրագիրը: Դրա հետ մեկտեղ, մասնագետները ուշադրություն են դարձնում 2014 թ. զորքերի հայտարարված դուրսբերումից հետո աֆղանական հասարակության եւ շրջակա իսլամական տարածաշրջանի իսլամական արմատականցման վտանգի աճման վրա, մի տարածաշրջանի, որը ներառում է գաղտնի կերպով թալիբների շարժմանն աջակցող միջուկային Պակիստանը եւ Աֆղանստանից թմրակախվածության մեջ գտնվող Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը#:
Միայն մակերեսային դիտարկման դեպքում կարող է Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության դինամիկայի գնահատման համար Աֆղանստանից դաշնադրային զորքերի նախատեսվող դուրսբերումը համարվել ոչ առաջնահերթ գործոն: Ուսումնասիրենք այդ ուղղությամբ տարածաշրջանային անվտանգության դինամիկայի որոշ առանձնահատկություններ: Անհրաժեշտ է նշել, որ 2001 թ. Աֆղանստանում պատերազմի սանձազերծումը, աֆղանական հասարակության եւ տարածաշրջանի տնտեսության ու քաղաքականության թմրակախումային կոռումպացվածության հետ մեկտեղ, հանգեցրեց աֆղանական հասարակությունում տեղի ունեցող գործընթացներում Իրանի ազդեցության դերի մեծացմանը: Խոսքը առաջին հերթին վերաբերում է ԻԻՀ-ի կողմից հարեւան աֆղանական Խորասանի ու Հազարաջատի ավանդական վերահսկմանը:
Մասնագետները նշում են, որ Իրանն իր դեմ պատերազմ սկսելու դեպքում կարող է ԱՄՆ-ի եւ դաշնադրության պետությունների դեմ գործարկել նաեւ Աֆղանստանի իրանամետ մոբիլիզացված շուրջ 4 մլն հավատակից ֆարսիվանների, հազարացիների եւ ղզլբաշների: Աֆղանստանում եղած իրանամետ ռեսուրսի տվյալ անհամաչափ բաղադրիչը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի շահերի առաջմղման խաթարմանը ամբողջ Կենտրոնական Ասիայում, ուստի եւ` Հարավային Կովկասում, որն այնչափ կապված է ածխաջրածնային տարանցման անդրտարածաշրջանային նախագծերի հետ:
Վերջին շրջանում նկատվում են աֆղանական ուղղությամբ ՀԱՊԿ-ի գործունեության ակտիվացման նոր միտումներ: ՀԱՊԿ-ում տիրապետում է այն կարծիքը, որ դաշնադրային ուժերի դուրսբերումից հետո այդ տարածաշրջանում տիրող իրադրությունն ավելի կսրվի#, եւ Աֆղանստանը կարող է սպառնալիք դառնալ Կենտոնական Ասիայի եւ ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի համար: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ-ի Խորհրդի` 2011 թ. նոյեմբերի 17-ին Մոսկվայում կայացած նիստում համաձայնեցվեց Աֆղանստանից բխող հնարավոր մարտահրավերների եւ սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ ՀԱՊԿ-ի գործողությունների ծրագրի նախագիծը#:
2011 թ. դեկտեմբերին ինձ բախտ վիճակվեց Աֆղանստանի մասին զեկուցումով հանդես գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Գիտափորձաքննական խորհրդի հատուկ նիստում: Բավականին խոստումնալից է թվում Աֆղանստանից եկող սպառնալիքների դեմ պայքարի նպատակով Ռուսաստան-ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ՀԱՊԿ-ՇՀԿ սկիզբ առած երկխոսության խորացումը:
Նման երկխոսության կայացման գործում որոշակի դեր կարող է ունենալ Հայաստանը, որը Ռուսաստանի դաշնակիցն ու Միացյալ Նահանգների գործընկերն է, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամն ու ՆԱՏՕ-ի գործընկերը եւ ունի Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրականացվող խաղաղարարական օպերացիաներին, ինչպես նաեւ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ) կազմում զորավարժություններին մասնակցության փորձ:
ԱՄՓՈՓՈՒՄ. ,ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆե ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ավարտելով զեկուցումս` ցանկանում եմ առանձնակի ուշադրություն դարձնել Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության դինամիկայի վրա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցության ,վերագործարկմանե գործոնի ազդեցության հույժ կարեւորությանը: Հիմնվելով 2010 թ. Հարվարդի ,Անվտանգություն. ԱՄՆ-Ռուսաստանե ռազմավարական համաժողովի վերականգնմանը իմ` որպես հրավիրված պրոֆեսորի մասնակցության վրա` պարտքս եմ համարում նշել ամերիկյան եւ ռուսաստանյան մասնագետների մեծ շահագրգռվածությունը ամերիկա-ռուսաստանյան ռազմավարական համագործակցության ,վերագործարկմանե համակարգային իրականացման գործում#: Դրա գրավականն էր ԱՄՆ-ի եւ ՌԴ նախագահների միջեւ փոխըմբռնման բարենպաստ հողի հասունացումը:
Անհրաժեշտ եմ համարում ամերիկյան եւ ռուսաստանյան գործընկերներիս եւ անձամբ իմ անունից ափսոսանք հայտնել այն առիթով, որ ի հայտ են եկել ամերիկա-ռուսաստանյան ռազմավարական համագործակցության ,վերագործարկմանե արգելակման նշաններ: Դրա հետ մեկտեղ համոզված եմ, որ այդ ,վերագործարկումնե ունի անժխտելի կենսական կարեւորություն ու երկարաժամկետ հեռանկարներ` ի շահ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, ամբողջ համաշխարհային հանրության, այդ թվում եւ Հարավային Կովկասի, անվտանգ, առաջընթաց ու կայուն զարգացման:
Աղբյուրներ
«SUSTAINING U. S. GLOBAL LEADERSHIP: PRIORITIES OF 21st CENTURY DEFENSE». DEPARTMENT OF DEFENSE, 2012: http://www. defense.gov/ news/ Defense_Strategic_Guidance.pdf
«MINISTRY OF FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA: NAGORNO-KARABAKH ISSUE: HISTORICAL DATA»: http://www.mfa.am/ en/artsakh/
«СОВМЕСТНОЕ ЗАЯВЛЕНИЕ ПРЕЗИДЕНТОВ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ, РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ И РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ ПО НАГОРНО-КАРАБАХСКОМУ УРЕГУЛИРОВАНИЮ ОТ 23 ЯНВАРЯ 2012 ГОДА»: http:// news.kremlin.ru/ ref_notes/1135
CHARTER OF THE UNITED NATIONS. CHAPTER I: PURPOSES AND PRINCIPLES. ARTICLE 1 - «The Purposes of the United Nations are: 2. To develop friendly relations among nations based on respect for the principle of equal rights and self-determination of peoples, and to take other appropriate measures to strengthen universal peace». http://www.un.org/en/documents/charter/chapter1.shtml
«CONSTITUTION OF THE AZERBAIJAN REPUBLIC». ARTICLE 11. TERRITORY. III. - «No part of territory of the Azerbaijan Republic may be estranged. The Azerbaijan Republic will not give any part of its territory to anybody; state borders of the Azerbaijan Republic might be changed only by free decision of its peoples made by way of referendum declared by Milli Majlis of the Azerbaijan Republic». http://www.embrus-az.com/az_konstitut.html
***
«УСТАВ ОРГАНИЗАЦИИ ОБЪЕДИНЕННЫХ НАЦИЙ". ГЛАВА I: ЦЕЛИ И ПРИНЦИПЫ. СТАТЬЯ 1 –"Организация Объединенных Наций преследует Цели: 2. Развивать дружественные отношения между нациями на основе уважения принципа равноправия и самоопределения народов, а также принимать другие соответствующие меры для укрепления всеобщего мира». http://www.un.org/ru/ documents/charter/ chapter1.shtml
«КОНСТИТУЦИЯ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ", СТАТЬЯ 11. ТЕРРИТОРИЯ. III. – "Территория Азербайджанской Республики неотчуждаема. Азербайджанская Республика никому ни в какой части и ни в каком виде не передает свою территорию; государственные границы могут изменяться только на основе волеизъявления народа Азербайджана, выраженного путем референдума, проводимого по решению Милли Меджлиса Азербайджанской Республики среди всего населения Азербайджана». Энциклопедия Кругосвет: http://www.krugosvet.ru/node/41364?page=0,1
«REPS. WOLF AND CHU COMMEMORATE AZERBAIJANI POGROMS». ASBAREZ.COM, February 3rd, 2012: http://asbarez.com/100766/reps-wolf-and-chu-commemorate-azerbaijani-pogrom/
«REFERENDUM AS A GESTURE OF A GOOD WILL: PEACE AND WAR SCENARIOS FOR KARABAKH», By Dr. Hayk Kotanjian: http://www.harvard-bssp.org/static/files/ 390/Lyon%20University%20Yerevan%20INSS%20Regional%20Security%20South%20Caucasus%20Conference.pdf
ЗАКОН СССР ,О ПОРЯДКЕ РЕШЕНИЯ ВОПРОСОВ, СВЯЗАННЫХ С ВЫХОДОМ СОЮЗНОЙ РЕСПУБЛИКИ ИЗ СССРե [1] 1409-1 ОТ 3 АПРЕЛЯ 1990 ГОДА, СТАТЬЯ 3. – "В союзной республике, имеющей в своем составе автономные республики, автономные области и автономные округа, референдум проводится отдельно по каждой автономии. За народами автономных республик и автономных образований сохраняется право на самостоятельное решение вопроса о пребывании в Союзе ССР или в выходящей союзной республике, а также на постановку вопроса о своем государственно-правовом статусе. В союзной республике, на территории которой имеются места компактного проживания национальных групп, составляющих большинство населения данной местности, при определении итогов референдума результаты голосования по этим местностям учитываются отдельно". http://sevkrimrus.narod.ru/ZAKON/1990.htm
«AZERBAIJAN CRITICIZES FRENCH PARLIAMENT'S ARMENIAN GENOCIDE’ BILL», RADIO FREE EUROPE, RADIO LIBERTY: http://www.rferl.org/content/azerbaijan_criticizes_french_decision_on_armenian_genocide/24431659.html
«IRAN DENIES HOLOCAUST BECAUSE IT DOESN’T WANT WORLD TO RECOGNIZE ITS LESSONS», By Moshe Kantor, president of the European Jewish Congress, the «Jerusalem Post»: http://sdjewishworld.wordpress.com/2010/01/27/kantor-iran-denies-holocaust-because-it-doesnt-want-world-to-recognize-its-lessons/
"НИКОГДА ОПЯТЬ" - ИМПЕРАТИВ ГАРАНТИРОВАНИЯ БЕЗОПАСНОСТИ ЕВРЕЙСКОГО И АРМЯНСКОГО НАРОДОВ". ICES, 31 МАЯ 2011, ГАЙК КОТАНДЖЯН: http://www.elections-ices.org/russian/publications/textid:10805/
"В АРМЕНИЮ С ОФИЦИАЛЬНЫМ ВИЗИТОМ ПРИБЫЛ ПРЕЗИДЕНТ ИСЛАМСКОЙ РЕСПУБЛИКИ ИРАН": http://president.am/events/news/rus/ ?pn=8&id=1965
Նույն տեղում
"FOREIGN MINISTER EDWARD NALBANDIAN’S ADDRESS AND ANSWERS TO THE QUESTIONS OF THE JOURNALISTS DURING THE PRESS CONFERENCE ON SUMMARIZING THE YEAR IN FOREIGN POLICY": http://mfa.am/en/ press-conference/item/ 2012/ 01/16/anual_pc/
"OBAMA’S SECRET LETTER TO TEHRAN", AMERICAN IRANIAN COUNCIL: http://us-iran.org/content/obamas-secret-letter-tehran
"IS REGIME CHANGE IN IRAN THE ONLY SOLUTION?" By Alireza Nader, RAND: http://www.rand.org/commentary/2012/01/26/FP.html
A symptomatic signal from the Second Grand Alevi Congress (January, 2012) on Alevi problem with the Turkish New Charter published by Ankara-based Turkish think tank "International Strategic Research Organization" (USAK): "ALEVIS NOT HOPEFUL ON TURKEY’S NEW CHARTER". The Journal of "Turkish Weekly", Monday, 16 January 2012:
CIA WORLD FACT BOOK. IRAQ, 2012: https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/iz.html
"RE-EXAMINING THE U.S. WITHDRAWAL FROM AFGHANISTAN", 2011, STRATFOR, http://www.ihavenet.com/World-Afghanistan-Re-examining-the-United-States-Withdrawal-from-Afghanistan-Stratfor.html
"О ПЛЕНАРНОМ ЗАСЕДАНИИ ГЕНЕРАЛЬНОЙ АССАМБЛЕИ ООН ПО СИТУАЦИИ В АФГАНИСТАНЕ": http://www.odkb.gov.ru/start/index_aengl.htm
"О ЗАСЕДАНИИ ПОСТОЯННОГО СОВЕТА ПРИ ОРГАНИЗАЦИИ ДОГОВОРА О КОЛЛЕКТИВНОЙ БЕЗОПАСНОСТИ": http://www.odkb.gov.ru/start/index_aengl.htm
"U.S. AND RUSSIAN MILITARY OFFICERS FORM BONDS AT HKS EXECUTIVE EDUCATION PROGRAM", March 29, 2010. by Doug Gavel, U.S.-Russia Security Program at Harvard Kennedy School: http://www.hks.harvard.edu/news-events/news/articles/u.s.-russia-security-program-march-2010