Գրոսմայստերներ Արման Փաշիկյանն ու Լեւոն Բաբուջյանը գերազանց են մեկնարկել Իրանի Մաշհադ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում: Մեկնարկում տոնելով 4 անընդմեջ հաղթանակ, նրանք իրանցիներ Պոույա Իդանի եւ Մորթեզ Մահջոբի հետ 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են աղյուսակը:
Փաշիկյանն իր վարկանիշով (2608) 140 մասնակիցների մեջ զիջում է միայն Հոլանդիան ներկայացնող Սերգեյ Տիվյակովին (2677): Նրա մրցակիցներն են եղել իրանցիներ Մոհամադ Ֆալահը, Սոհեյլ Ասնաշարին, Ջավադ Ալավին եւ թուրքմեն Քերիմ Ալիեւը:
Բաբուջյանն իր վարկանիշով (2474) 6-րդն է մասնակիցների մեջ: Նա առայժմ մրցել է միայն իրանցի շախմատիստների հետ: