Շախմատային օլիմպիադայի կրկնակի չեմպիոններ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հովանավորությամբ Երեւանում շախմատի նոր կենտրոն են հիմնադրել: Դպրոցում կընդգրկվեն 10-18 տարեկան խոստումնալից շախմատիստներըՙ աշխարհի ու Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունների հաղթողներն ու ՀՀ պատանեկան առաջնությունների ոսկե եւ արծաթե մեդալակիրները: Այս մասին տեղեկացնում է armchess.am կայքէջը:
Դպրոցի սաների հետ տարին 2-3 անգամ երկշաբաթյա մարզումներ կանցկացվեն: Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի հետ վարպետությունը պատանիներին կփոխանցեն նաեւ այլ փորձառու մասնագետներ: