Հելսինկիում անցկացված գեղասահքի սկանդինավյան երկրների բաց առաջնությունում Հայաստանը ներկայացրած Սլավիկ Հայրապետյանն ընդհանուր հաշվարկով վաստակելով 128,11 միավոր, 10 մասնակիցների մեջ զբաղեցրեց 7-րդ տեղը: Ազատ ծրագրի կատարման ժամանակ նա 2 վրիպում թույլ տվեց ու 82,22 միավորով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Սլավիկը Դյուսելդորֆում 153,33 միավորով գրավել էր 5-րդ տեղը: Եթե Հելսինկիում էլ հաջողվեր կրկնել այդ արդյունքը, ապա հայ գեղասահորդը կդառնար 2-րդ մրցանակակիր: