Ուռեկիում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուլիսի» ֆուտբոլիստները ստուգողական 4-րդ խաղում մրցեցին Լանչխութիի «Գուրիայի» հետ: Այս անգամ դարպասները մնացին անառիկ: Մինչեւ Երեւան վերադառնալն ուլիսցիները եւս մեկ խաղ կանցկացնեն: Իրանից թիմ է վերադարձել Գեորգի Կրասովսկին, որն անցած մրցաշրջանում «Ուլիսի» ռմբարկուն էր: