«Ազգը» գրել էր, որ փետրվարի 2-ին Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ժամկետային զինծառայող 20-ամյա Կառլեն Բաղդասարյանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային վերք էր ստացել եւ զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել: Սկզբում ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվելՙ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Սակայն երեկ ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ զինվորի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել սերժանտ Արթուր Զաքարյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունըՙ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելու հատկանիշներով:
Արթուր Զաքարյանը կալանավորված է:
Հ. Հ .