Սովորական ասպիրինը բոլոր հնարավորություններն ունի դառնալու քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարող հուժկու միջոց, հավաստիացնում են Մելբուռնի գիտնականները: Նրանց խոսքերով, ոչ ստերոիդ հակաբորբոքային պատրաստուկները, ինչպիսին է ասպիրինը, կանխում են ուռուցքների տարածումը: Այդ մասին հաղորդում է «Հերալդ Սան» թերթը:
Տվյալ հայտնագործությունը կատարել են Պիտեր Մակքալլումի քաղցկեղային կենտրոնի աշխատակիցները: Դոկտոր Տարա Կարնեզիսն ասում է. «Ուռուցքները արտազատում են պրոտեիններ եւ միացություններ, որոնք հայտնի են որպես աճի գործոններ: Դա քաղցկեղին թույլ է տալիս արյունատար եւ ավշատար անոթները օգտագործել տարածվելու համար, մասնավորապեսՙ անոթների ընդլայնման հաշվին: Սակայն մի խումբ պատրաստուկներ նեղացնում են անոթները»:
Տվյալ հայտնագործությունը հույս է ներշնչում, որ կմշակվեն այդ մեխանիզմի վրա ազդող բուժման բազմաթիվ նոր մեթոդներ: Եթե «կտրենք» սնուցիչ նյութերի հոսքը անոթներով դեպի ուռուցք, ապա քաղցկեղը կնահանջի եւ չի կարողանա մետաստազներ առաջացնել: