«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2012-02-14 | #27, 2012-02-15 | #28, 2012-02-16


ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ լայն ներգրավվածությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային գործընթացների կարգավորմանն առնչվող հարցեր:

Տիկին Քեթրին Ջեյն Լիչը նշել է, որ Մեծ Բրիտանիան շահագրգռված է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ զարգացման ուղղությամբ:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության եւ Արեւելյան հարեւանության երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Կլաաս վան դեր Թեմպելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Փիթեր Յան Լանգենբերգը:

Կողմերը քննարկել են Նիդեռլանդների թագավորության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ նոր նախաձեռնությունների եւ երկկողմ ծրագրերի հնարավորությունները` Հայաստանում ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման գործընթացի շրջանակներում:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքով` Եվրոմիության հետ Հայաստանի համագործակցության հարուստ օրակարգը` մոտ 170 գործողությունների տեսքով ներկայացված է Հայաստան-ԵՄ համագործակցության նոր` 2012-2013թթ. ծրագրում: ԱԱԽ քարտուղարը կարեւորել է այս ծրագրի իրականացման ընթացքում ԵՄ առանձին երկրների, մասնավորապես Նիդեռլանդների Թագավորության հետ բարեփոխումների գործընթացին նպաստող առանձին ծրագրերի եւ նոր նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Պարոն Թեմպելը գոհունակություն է հայտնել Հայաստանում տարբեր ոլորտներում ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման գործընթացում Հայաստանի ղեկավարության վճռական տրամադրվածության կապակցությամբ, ինչը հնչեցվում է միջազգային տարբեր ատյաններում, եւ արդեն իսկ տեսանելի է առաջընթացը մի շարք ոլորտներում: Նա նաեւ կարեւորել է Հայաստանում Եվրոմիության խորհրդատվական խմբի գործունեությունը եւ պատրաստակամություն է հայտնել ներգրավվել այս կարեւոր գործընթացներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4