Այսօր ժամը 14.00-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի կունենա համալսարանի պատվավոր պրոֆեսոր, անվանի մտավորական, կինոօպերատոր, կինոռեժիսոր Սերգեյ Իսրայելյանի անվան լսարանի բացումը:
Հիշատակի խոսք կասեն համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, կինոգետ Սուրեն Հասմիկյանը եւ կինոռեսիժոր Էդուարդ Համբարձումյանը, որն ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆի ինստիտուտը:
Կցուցադրվի նաեւ նրա նկարահանած վավերագրական ֆիլմը Սերգեյ Իսրայելյանի մասին:
Հասցեն` Ալեք Մանուկյան 13ա:
Ձեր մասնակցությունը ցանկալի է:
Մանրամասների համար կարող եք զանգահարել Մանկավարժական համալսարանի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն` 597 000 հեռախոսահամարով: