«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2012-02-14 | #27, 2012-02-15 | #28, 2012-02-16


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

Շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ուժեղագույնների խմբում հանդես եկող Հրանտ Մելքումյանը հավակնում է մրցանակային տեղի: 8-րդ տուրում նա սեւերով ոչ-ոքի խաղաց Եվգենի Տոմաշեւսկու հետ: Մելքումյանը 5,5 միավորով 5-րդ տեղում է: 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են ուկրաինացիներ Անտոն Կորոբովն ու Պավել Էլյանովը, լեհ Մաթեուշ Բարտելը:

Ուժեղագույնների խմբում հանդես եկող հայաստանցի մյուս 2 շախմատիստներն էլ խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Վլադիմիր Հակոբյանը հաշտություն կնքեց ուկրաինացի Յարոսլավ Ժերեբուխի հետ, իսկ Կարեն Գրիգորյանը միավորը կիսեց Էլթաջ Սաֆարլիի հետ մրցավեճում: Գրիգորյանը 5 միավորով 22-րդ տեղում է, իսկ Հակոբյանը 4,5 միավորով 32-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

B խմբի մրցաշարում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հովիկ Հայրապետյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Ստանիսլավ Բոգդանովիչի եւ Դմիտրի Օբոլենսկիխի հետ: 5 միավոր ունի Տիգրան Քոթանջյանը, որը հաղթեց Ալեքսանդր Կրապիվինին: 4,5-ական միավոր են վաստակել Վահե Բաղդասարյանն ու Արտաշես Մինասյանը, 4ՙ Դավիթ Պետրոսյանը, 3ՙ Մանուել Պետրոսյանը, 1,5ՙ Աղասի Ինանցը:

5,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են ռուսաստանցիներ Ալեքսանդր Շիմանովը, Գրիգորի Օպարինը եւ Վլադիմիր Դոբրովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4