Բուդապեշտում ավարտված ձյուդոյի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներ Գայանե Հարությունյանին (48 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչին (57 կգ) հաջողվեց միայն մեկ փուլ հաղթահարել: Գայանեն հաղթեց ավստրուհի Վալենտինա Շաուերին, իսկ Ժաննան պարտության մատնեց թուրք Նազլիջան Օզերլերին: Իսկ ահա 1/8 եզրափակիչում Հարությունյանը զիջեց ռուսաստանցի Լյուդմիլա Բոգդանովային, իսկ Ստանկեւիչըՙ կուբացի Յուրսլեդիս Լուպետեյին: Առաջին փուլի արգելքը հաղթահարելու համար մեր ձյուդոյիստուհիները վարկանիշային 12 միավոր վաստակեցին: