Նալչիկի «Սպարտակում» փորձաշրջան անցնելուց հետո Էդգար Մալաքյանը վերադարձել է հարազատ կոլեկտիվՙ մարզումները շարունակելով «Փյունիկում»: Նա թիմի հետ փետրվարի 16-ին կմեկնի Կիպրոս:
«Փյունիկի» կազմում է նաեւ Արթուր Եդիգարյանը, որը թեեւ հաջող փորձաշրջան էր անցել մերձմոսկովյան «Խիմկիում», սակայն ռուսական ակումբը ֆինանսական դժվարությունների պատճառով պայմանագիր չկնքեց հայ ֆուտբոլիստի հետ: