Ստամբուլի քրեական 13-րդ դատարանը ընդունել է թուրքական զինված ուժերի նախկին պետ, բանակի պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղի դեմ դատախազության մեղադրականը, որտեղ Բաշբուղը մեղադրվում է որպես գլխավոր շտաբի պետ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությանը հրապարակավ սատարելու, ինչպես նաեւ «Թուրքիայի Հանրապետության օրինավոր կառավարության ոչնչացմանն ուղղված ծրագրեր մշակելու եւ դրանք գործադրելու» փորձերի մեջ:
Մեղադրանքով Բաշբուղին առաջադրվում է «բիրտ ուժի գործադրման միջոցով թուրքական կառավարությանը տապալելու կամ վերջինի գործունեությունը խափանելու» համար ցմահ բանտարկություն, իսկ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար կազմում տեղ զբաղեցնելու մեղադրանքովՙ 15-22 տարի ազատազրկում:
Հ. Չ.