«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2012-02-15 | #28, 2012-02-16 | #29, 2012-02-17


ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքի փոփոխության նախագծին, ըստ որի, հրապարակային ծանուցումների համար ստեղծվում է մեկ ինտերնետային կայք: Ինչպես նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ («Հարված լրատվամիջոցների անկախությանը», «ԱԶԳ», 16 փետրվարի 2012), առաջարկվող օրենքի նախագծով եւս մեկ հարված է հասցվում լրատվամիջոցների եւ հատկապես տպագիր լրատվամիջոցների անկախությանը: Բանն այն է, որ կայքի համար սահմանվում է հրապարակային ծանուցման գին, որը զգալիորեն ցածր է ներկայումս տպագիր լրատվամիջոցներում տպագրվող ծանուցման շուկայական գնից, դրանով իսկ անհավասար մրցակցություն ստեղծելով պետական պաշտոնական կայքի եւ մասնավոր թերթերի միջեւ: Եվ երկրորդ` հրապարակային ծանուցումը պարտադիր է վերոնշյալ կայքում տեղադրելը եւ կամավոր` թերթերում տեղադրելը: Դա ընդհանրապես վերացնում է մրցակցությունը, քանի որ ոչ ոք չի ցանկանա կրկնակի ծախս անել եւ որեւէ թերթում հրապարակային ծանուցում տեղադրել:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4