Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ Նիդեռլանդների Թագավորության ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Կլաաս վան Դեր Թեմպելինի` երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպման մասին ԱԺ տեղեկատվությունից հայտնի դարձավ, որ փետրվարի 27-ից Եվրոմիության հետ մեկնարկելու են մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները, ինչը մի քանի խմբերի համար էականորեն կհեշտացնի մուտքը Եվրոպական միության երկրներ:
Մ. Խ.