Փետրվարի 21-ին, ժամը 19:00-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում (կենտրոնական մասնաշենքՙ 6-րդ հարկ) տեղի կունենա դերասան, ասմունքող Համբարձում Սահակյանի հիշատակին նվիրված գրական-երաժշտական երեկոնՙ անվանի մտավորականների, դերասանների եւ արվեստի գործիչների մասնակցությամբ:
Հուշ-երեկոյին ներկա է գտնվելու նաեւ դերասանի քույրըՙ Նունե Սահակյան-Ավետիսյանը (ԱՄՆ):