Ֆինլանդիայում անցկացված հրաձգության Եվրոպայի ձմեռային առաջնությունում Նորայր Բախտամյանը օդամղիչ ատրճանակի 10 մ մրցատարածությունում, 679,6 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը: Հաղթող է ճանաչվել իսպանացի Պաբլո Կարերանՙ 687,1 միավոր:
Օդամղիչ հրացանի կանանց մրցաշարում Իրինա Աղաջանյանը զբաղեցրել է 66-րդ տեղըՙ չկարողանալով օլիմպիական ուղեգիր նվաճել: «Վազող թիրախ» վարժության երիտասարդների մրցաշարում հայ մարզիկներից լավագույնը Ռազմիկ Մինասյանի արդյունքն էր, որը 529 միավորով գրավեց 10-րդ տեղը: Շանթ Սարգսյանը 526 միավորով 12-րդն էր, Արթուր Պետրոսյանը 523 միավորով 13-րդ հորիզոնականը զբաղեցրեց: Նույն վարժության աղջիկների մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը 321 միավորով գրավեց 10-րդ տեղը: Մարգարիտա Մոսյանը 315 միավորով 12-րդն էր, Հասմիկ Գրիգորյանը 301 միավորով գրավեց վերջինՙ 14-րդ տեղը:
Օդամղիչ ատրճանակով հրաձգության կանանց մրցաշարում Նինա Թորոսյանը 363 միավորով 51 մասնակիցների մեջ գրավել է 37-րդ տեղը:
Ինչպես հայտնի է, մեր հրաձիգներից առայժմ միայն 40-ամյա Նորայր Բախտամյանն է օլիմպիական ուղեգիր նվաճել: Մինչեւ Լոնդոնի օլիմպիադան, նա կմասնակցի Անգլիայում, Մյունխենում եւ Միլանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլերին: