«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2012-02-18 | #31, 2012-02-21 | #32, 2012-02-22


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՃԱՆԱՉԻ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Այդ մասին նշել է «Եվրոնյուզի» թուրքական տարբերակ «Աբհաբեր» կայքէջը: Ըստ փետրվարի 20-ին հրապարակված տեղեկության, Գերմանիայում գործող, Շվեյցարիայում, Հոլանդիայում եւ Շվեդիայում մասնաճյուղեր ունեցող Ասորիների ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնըՙ Seyfo Center-ը, նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարներին:

Նամակը կենտրոնի նախագահ Սաբրի Աթմանի գլխավորությամբ ստորագրել են միջազգային շուրջ 60 կազմակերպության ներկայացուցիչներ եւ ցեղասպանության հանրաճանաչ մասնագետներ: Նամակում նշվել է, որ 1915-ին հայ ժողովրդի հետ ցեղասպանության ենթարկված ասորի ժողովուրդը մշտապես աջակցել է հայերի դատին, պետք է որ Հայաստանն էլ հասկանա ասորի ժողովրդին եւ Շվեդիայից հետո նաեւ ինքը ճանաչի ասորիների ցեղասպանությունը:

Ինչ վերաբերում է ասորիների ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Աթմանին, ապա նա ընդգծել է, որ ասորիների ցեղասպանության ճանաչումը Հայաստանի Հանրապետության համար զուտ ժամանակի խնդիր է: Նա շուտով դրա իրականացման հույս է հայտնել եւ ավելացրել է. «Ճանաչման ուղղությամբ առաջին քայլերը Հայաստանում կկատարվեն առաջիկա ապրիլին»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4