Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` փետրվարի 19-ին Արցախի թեմի գործող եկեղեցիները համալրվեցին եւս մեկով: Թեմակալ առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանի ձեռամբ օծվեց Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին նորակառույց եկեղեցին:
Խորհրդային շրջանից Վաղուհաս գյուղն աղոթատուն չի ունեցել: Այս եկեղեցին սկսել են կառուցել 2007 թվականից` բարերարությամբ ծնունդով վաղուհասցի, ռուսաստանաբնակ գործարար Գրիգորի Հայրապետյանի:
Ի. Պ.