Մայրենին եթերում երբեք այնքան անպաշտպան չի եղել, որքան ներկայում: ,Արմենպրեսե-ի հաղորդմամբ` փետրվարի 21-ին տեղի ունեցած գիտաժողովին այս մասին հայտարարեց ԵՊՀ Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը : Նրա համոզմամբ` հայկական հեռուստաեթերը ողողված է ցածրորակ ժամանցային ծրագրերով, սերիալներով, որոնք հեռուստատեսության կրթադաստիարակչական գործառույթը մղում են ետին պլան:
Մինչդեռ, ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը հիշատակեց վերջին տասնամյակում հեռուստատեսությունում կատարվող դրական փոփոխությունների մասին: Պրոֆեսորը նշեց, որ նաեւ սերիալների եւ ծրագրերի շնորհիվ է, որ հայոց լեզուն այժմ եթերում գերակշիռ դիրք ունի: Նա առաջարկեց եթեր մտցնել գրաքննություն, որի արդյունքում լսարանին չեն ներկայացվի անորակ ֆիլմեր ու ծրագրեր:
Արդեն յոթերորդ տարին է, ինչ Հայաստանում փետրվարի 21-ը պաշտոնապես նշվում է որպես Մայրենի լեզվի օր: