Կաննում ավարտված շախմատի մրցաշարի 61 մասնակիցների թվում էին ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը եւ բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Ավելի հաջող էր Ղարամյանի ելույթը, որը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով գրավեց 5-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող Եվգենի Ռոմանովին:
Ղարամյանը հաղթեց Ֆրանչեսկո Ռամբալդիին, Ռոբերտո Մոլինային, Խոսեպ Սանչեսին, Սեբաստիան Աբելոյին, իսկ ավարտական տուրում առավելության հասավ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի նկատմամբ: Լեոն Պիասեցկու, Ռուբեն Ֆելգաերի եւ Եվգենի Ռոմանովի հետ մրցախաղերում Տիգրանը հաշտություն կնքեց: Միակ պարտությունը նա կրեց 6-րդ տուրում Աքսել Ռոմբալդոնիից, որը 6,5 միավորով գրավել էր 3-րդ տեղը:
Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր ու գրավեց 11-րդ տեղը: