«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2012-02-22 | #33, 2012-02-23 | #34, 2012-02-24


ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն երեկ այցելել է Էջմիածին` հանդիպելու եւ ապագա ծրագրերը քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ քննարկելու: Էջմիածինը 1989թ. Իսի Լե Մուլինո քաղաքի հետ բարեկամության պայմանագիր է կնքել, համարվում են քույր քաղաքներ: Երկու քաղաքների համագործակցության շնորհիվ Էջմիածնում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Արդեն 6 տարի գործում է հայ-ֆրանսիական ֆրանսախոսների մշակութային SPFA կենտրոնը, որտեղ անվճար սովորում է 36 աշակերտ: Երկու երկրների հետ համագործակցության շնորհիվ 2007-ից Էջմիածնում գործում է «Բարձունք-5165» ֆրանսահայ բարեգործական ատամնաբուժարանը, որտեղ բուժվում են Էջմիածնի եւ հարակից գյուղերի համայնքների սոցիալապես անապահովների, զոհված ազատամարտիկների, վետերանների եւ միակողմանի ծնողազուրկ ընտանիքների երեխաները:

Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ հանդիպմանը դեսպանը տեղեկացրեց, որ երկու երկրների միջեւ առեւտրի զարգացման քայլեր են ձեռնարկվում:

«Ընդամենը 2 օր առաջ Ֆրանսիայի կառավարությունում Հայաստանի հետ առեւտրական կապերն աշխուժացնելու միջոցառումների համալիր ծրագիր է ընդունվել», տեղեկացրել է դեսպանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4