Փետրվարի 24-ին Գյումրու հացի խանութներից հաց առնող քաղաքացիներին հերթական տխուր անակնկալն էր սպասում: Տարբեր տեսակների մեկ հացի գինը թանկացել էր 10-20 դրամով: Եվ, ասենք, չորս հաց առնող ընտանիքը միայն սրա համար պետք է վճարի օրական մինչեւ 80 դրամ ավելի:
Արտադրողները սա կապում են ալյուրի գնի թանկացման հետ: Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը եւ որքանով են նման թանկացումները համընկնում միջազգային շուկայի միտումներին, թերեւս մասնագետների պատասխանելու խնդիրն է: Հարցն այն է, թե Հայաստան պետությունը հակառակ դեպքերում հանձնառո՞ւ է արդյոք իր քաղաքացիներին պաշտպանելու:
Գ. Մ.