«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2012-02-23 | #34, 2012-02-24 | #35, 2012-02-25


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆ` ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Փետրվարի 23-ին Գյումրու նոտարական գրասենյակում ՀՀ քաղշիննախարարության ներկայացուցչի եւ քաղաքի բնակիչ Հովսեփյանների չորս երկկողմանի ծնողազուրկ երեխաներից կազմված ընտանիքի միջեւ ստորագրվել է վերջիններիս կողմից «Մուշ 2» թաղամասի մեկսենյականոց բնակարանի անհատույց օգտագործման պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է Գյումրու անօթեւանների խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի անցյալ տարի պատրաստած եւ բազմաթիվ լրատվամիջոցներով տարածված «Չորս որբ երեխաներ առանց բնակարանի» տեսանյութից որոշ ժամանակ անց ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել այս ընտանիքին բացառության կարգով հատկացնել նորակառույց թաղամասի ազատ բնակարաններից մեկը: ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից մեկն էլ երեխաներին նշանակել էր ամենամսյա դրամական օգնություն, որը տրամադրվում է Հայ եկեղեցու միջոցով:

Հիշյալ բնակարանը պատկանելու է պետությանը եւ տրվում է անհատույց օգտագործման որպես սոցիալական բնակարան: Պայմանագրի նոտարական վավերացման եւ պետկադաստրում սոցիալական բնակարանի ձեւակերպման ծախսերը, կենտրոնի փոխանցմամբ, հոգացել է ՀՀ կառավարությունը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4