Ինչպես տեղեկացանք «Հայհիդրոմետ» ծառայությունից, հանրապետությունում առաջիկա հինգ օրերին կդիտվեն փոփոխական եղանակ, ջերմաստիճանի տատանում, կտեղա ձյուն:
Փետրվարի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ուշ երեկոյան եւ 29-ին, մարտի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներՙ անձրեւի եւ ձյան տեսքով: Ջերմաստիճանը փետրվարի 28-ին, 29-ին հովտային շրջաններումՙ ցերեկը 5-10 աստիճան տաքություն, իսկ գիշերըՙ մինչեւ 5 աստիճան ցուրտ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի գիշերը կբարձրանա 9-11, ցերեկըՙ 4-6 աստիճանով: Փետրվարի 29-ին սպասվում են տեղումներ անձրեւի տեսքով, իսկ մարտի 1-ին եւ 2-ին սպասվում է ձյուն: Ջերմաստիճանը մարտի 1-ի գիշերը կլինի 0-ին մոտ, ցերեկըՙ 7 աստիճան տաքություն: Մարտի 2-ի ցերեկը կլինի 0-ին մոտ, իսկ գիշերըՙ 2-4 աստիճան ցուրտ:
Մ. Մ.